Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սեբաստիան Կուրցը Բրյուսելին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

Սեբաստիան Կուրցը Բրյուսելին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
03.10.2020 | 22:16

ԵՄ-ն պետք է դադարեցնի Թուրքիայի հետ ասոցացման բանակցությունները և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի Հունաստանի հետ ծովային վեճի, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հալածանքների պատճառով՝ ասել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

«Ի վերջո մենք պետք է հստակ արձագանք տեսնենք Թուրքիայի գործողություններին: Եվրամիությունը պետք է ի վերջո կարմիր գծեր սահմանի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, ինչը նշանակում է ասոցացման բանակցությունների ավարտ և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում»,-Բրյուսելում հայտարարել է Ավստրիայի կանցլերը:

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ